Մուտքի ձը |
|---|
Բաժնի կադեգորիան | |
|---|---|
|
Որոնում |
|---|
Մեր հարցումը |
|---|
Պատանի Պատմագետներ |
|---|
Այլ Կայքեր |
|---|
Վիճակագրություն |
|---|
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Պատանի ՊԱտմագետ |
|---|
| Главная » Статьи » Սևակ բանաստեղծություններ |
| Վարք մեծաց Ու՜շ-ու՜շ են գալիս, բայց ո´չ ուշացած. ծնվում են նրանք ճի´շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց: Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք, Հասարակ մորից ու հորից ծնված ՝ Սերում են նրանք և ա´յն վայրենուց, Որ էլ չէր կարող ապրել քարայրում: Սերում են նրանք և ա´յն ծերուկից, Որ նախընտրում էր քնել տակառում: Սերում են նրանք և ա´յն պատանուց, Որ սիրահարվեց իր իսկ պատկերին: Սերում են նրանք բոլո՜ր նրանցից, Որ սատանայի հոգի են ծախում, Միայն թե ամեն մտածածն իրենց. Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ: Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի, Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն, Վախ են ներշնչում պետություններին Մինչև իսկ իրենց կամքին հակառակ: Արքաների հետ խոսում են "դու" ով, Եթե, իհարկե, լսում են նրանց, Իսկ թե չեն լսում, մե՜կ է, չե՜ն լռի, Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի´ հետ: Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝ Հայտարարվում է և օրենքից դուրս: Բայց չեն վախենում նրանք չար մահից. Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ... | |
| Просмотров: 6581 | Комментарии: 1 | Теги: | Рейтинг: 4.4/7 |
| Всего комментариев: 1 | ||
| ||