Մուտքի ձը

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Մեր հարցումը

Գնահատեք մեր աշխատանքները
Պատասխանների ընդհանուր քանակը: 660

Պատանի Պատմագետներ

Այլ Կայքեր

  • Xerox service Pinky
  • «ՆՈՐ ՄԻՏՔ» Երիտասարդների Ինտերնետային Միավորումը
  • Պատանի Պատմագետների Ակումբ
  • Պարույր Սևակ
  • Վիճակագրություն


    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0

    Պատանի ՊԱտմագետ

    Հինգշաբթի, 18.04.2024, 05:12
    Ողջունում ենք Ձեզ Հյուր
    Մարդը ափի մեջ | Գրանցում | Մուտք | RSS

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    Մարդը Ափի Մեջ

    ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

    Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ.

    Աշխարհում կա ջահելությո՛ւն,
    Կա կյա՛նք,
    Կա սե՛ր,
    Կան տղաներ և աղջիկնե՜ր,
    Կա շե՛կ, կա սև՛:

    Եվ մի աղջիկ`
    Սև աչքերով, սև մազերով,
    Ինձ գերել է, խելքից հանել իր նազերով:

    Գալիս է նա և շատ հաճախ
    Ձեռքըս բռնում, ափըս բացում,
    Սև աչքերը մերթ՝ կկոցում,
    ____Մերթ` լայն բացում,
    ____Մերթ փակում է,-
    Սկըսվում է... գուշակո՜ւմը:

    -«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ...
    Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում...»:

    -«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ...
    Տեսնենք` տղան ի՞նչ է ասում...»:

    -«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ... »:

    Եվ մի օր էլ չեմ համբերում.
    -Գիտե՛մ, գիտե՜մ,
    Գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես.
    Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:
    Բայց իմ ափը ի՞նչ է տալիս:
    Ինքըդ գիտես , որ մի ափը
    Մինչև անգամ ծա՛փ չի տալիս:
    Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ:
    Կուզե՞ս 
    ____դառնամ 
    ________մարդ՝ ափի մեջ...

    Մարդկանց առաջ և քո առաջ 
    Ահավասիկ ինքս եմ բացում
    Ինչ որ ունեմ - ինչ որ չունեմ 
    Իմ հոգո՛ւ մեջ.
    Մարդկանց առաջ և քո առաջ 
    Ահավասիկ ինքս եմ բացվում,
    Ինչպես մանուկն օրորոցում`
    Երբ շոգում է                                                                    ...30.V.1957թ. Մոսկվա

    ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՄ

    Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից: 
    Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ                        ...05.V.1957թ. Մոսկվա

    ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ

    Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ 
    Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի. 

    Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ 
    Խոր սահանքներից այս ահեղ դարի: 

    Ուզում եմ այսօր լինել եսասեր. 
    Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել, 

    Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց, 
    Քո աղջըկական սատանությունի՛ց՝ 

    Քո սուտ վանումից ու խուսափումից 
    Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից: 

    Եվ կահավորել այն տունը գուցե, 
    Որ Քաղսովետից չենք էլ ստացել: 

    Եվ չհավանել այն վարագույրդ, 
    Որ չի նվիրել դեռ մորաքույրդ: 

    Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել, 
    Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել: 

    Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝ 
    Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց, 

    Նրանց սպասող լավ մանկությունից, 
    Ապահով կյանքից, երջանկությունից: 

    Եվ լինել անհոգ, և անդարդ լինել, 
    Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել, 

    Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ, 
    Քեզնով լիանալ 
    Ու քեզ միանալ                                                                           ...26.IV.1957թ. Մոսկվա

    ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ

    Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս. 
    -Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս, 
    Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել: 
    Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել. 
    Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս, 
    Ամենքի պես էլ աշխարհով գնա... 

    Իսկապե՛ս. 
    ________կարգին հագուստ կա հագիս, 
    Թե վաստակածըս գրպանըս մնար՝ 
    Անտեղի տեղը չհալվեր-կորչեր, 
    Ինձ կարող էին և հարուստ կոչել: 
    Ես դուր եմ գալիս սրան ու նրան, 
    Ինձ շատերն անգամ սիրում են կարգին: 
    Շուտով կստանամ և բնակարան, 
    Եվըս երկու մանչ՝ կազատվեմ հարկից, 
    Եվըս երկու գիրք՝ անուն եմ հարգի,- 
    Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել, 
    Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս, 
    Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,- 

    Այս հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս, 
    Ինքըս ինձ վիճում, առնում ու տալիս, 
    Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս: 
    Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ, 
    Աշխարհի վատը, լավը մոռանամ. 
    Ես հո չեմ նստել աշխարհի վզին, 
    Որ չմտածեմ աշխարհքի մասին: 
    Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել, 
    Որ ճմըռթելով գրպանս խրեմ... 
    Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին, 
    Եթե նա իմն է, ի՛մն է, իմպեսի՜ն, 
    Թե նրա վատը նաև իմ վատն է, 
    Նրա հավատը և իմ հավատն է: 
    Նա իմն է եղել և իմն է մնում. 
    Նա էր մոր նման ինձ երեկ սնում, 
    Նա է ինձ տվել քնքշանք ու գորով, 
    Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով, 
    Նա է ինձ ազնիվ - անազնիվ դարձնում... 
    Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում, 
    Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ, 
    Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ: 
    Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր. 
    Մեկը կարող է լինել անտարբեր, 
    Մյուսի սրտից արյուն է կաթում, 
    Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում                                                  ...22.IV.1957թ. Մոսկվա

    ԾՆՎԵԼ ԵՄ

    Ես ծնվել եմ նրա համար, 
    Որ մոր սրտում կարոտ դառնամ 
    Եվ սպասվող որդու նման 
    Հեռուներից վերադառնամ. 

    Ես ծնվել եմ նրա համար, 
    Որ ցավածին մխիթարեմ. 
    Ջահելների հարսանիքին 
    Ձեռքիս գինի` զվարթ պարեմ. 

    Նորածընի բերնով ճչամ 
    Ու մոր բերնով ասեմ «նանիկ».
    Տուն երազող զույգի համար 
    Դառնամ սիրո համեստ տանիք. 

    Եթե շուրջըս խավար լինի՝ 
    Մարդկանց համար փայլատակեմ, 
    Հասակով մեկ փռվեմ գետին` 
    Վհատության ճամփան փակեմ                                             ...05.V.1957թ. Մոսկվա

    ՄԵՌՆԵԼ

    Եթե մեռնե՜լ... 
    ________Թո՛ղ որ մեռնեմ 
    ________________հուր-կայծակից՝ 
    Միանգամի՛ց, 
    ________մի վայրկյանո՛ւմ, 
    ________________հանկարծակի՛, 
    Այնքա՜ն արդար, 
    ________խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, 
    Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ 
    Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից... 

    Եթե մեռնե՜լ... 
    ________Թող սպանվե՛մ, 
    ________________թող կործանվե՛մ 
    Այնպես ապրած և բան արած, 
    Որ նորածին մանուկների տեսքով նորից 
    ________վերածնվեմ՝ 
    Իմ անունո՛վ կնքեն նրանց... 
    Եթե գամվել՝ 
    ________փարոսի՜ պես, 
    Արնաքամվել՝ 
    ________հերոսի՜ պես, 
    Ու քրքրվել՝ 
    ________դրոշի՜ պես... 

    Եթե մեռնե՜լ... 
    Բայց առայժմ ապրե՛լ է պետք:                                           ...26.V.1957թ. Մոսկվա

    ԱՊՐԵԼ

    ">________Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
    Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: 
    ________Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
    Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը: 
    ________Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, 
    ________թե ինքըդ քեզ արհամարհես 
    ____________ու համառես, 
    ____________քեզ հետ վիճի՛, 
    ____________քեզ չզիջի՛, 
    ________համբերատար քեզ հետ խոսի՜, 
    ________հակառակո՛ւմ քեզ համոզի 
    ________ինքը... հզոր Հանրությունը... 

    ________Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
    ________Որ ուրիշի խինդով խնդաս, 
    ________Որ ուրիշի ցնծությունով 
    ________Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս: 

    ________Լինես, մնաս ամենքի հետ, 
    ________Նրանց կամքին հպատակվես, 
    ________«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ, 
    ________Նրանց ցավով լուռ տապակվես: 

    ________Տրվես նրանց լույսի նման 
    ________Եվ չխաբես՝ հույսի նման: 
    ________Արշալույսի նման բացվես 
    ____________նրա՛նց համար, 
    ________Վերջալույսի նման բոցվես 
    ____________նրա՛նց համար: 
    ________Թե լաց լինես՝ նրանց համար, 
    ________Թե բաց լինես՝ նրանց համար: 
    ________Եվ հա՜ց լինես նրանց համար՝ 
    ____________հոգևոր հա՛ց, 
    ________Քեզ նրանցով կյանքում զինես 
    ________Եվ նրանցով կյանքում լինես 
    ____________ոգևորվա՜ծ: 
    ________Եվ նրանցով կյանքում լինես 
    ____________թույլ կամ ուժեղ, 
    ________Եվ նրանցով կյանքում լինես 
    ____________բույլ կամ մժեղ, 
    ________Թշվառ՝ ինչպես անապաստան, 
    ________Հարուստ՝ ինչպես լայն տափաստան... 

    ________Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս, 
    ________Որ նրանց հետ մթնես-ամպես 
    ________Եվ նրանց հետ շանթարձակվես. 
    ________Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, 
    ________Մեկտեղ դառնաս գունդուկծիկ. 
    ________Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝ 
    ________Ինչպես նամակ և կամ բացիկ... 

    ________Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ, 
    ________Կյանքդ խառնել նրանց կյանքին, 
    ________Տառապանքդ՝ տառապանքին, 
    ________Ջանքդ՝ ջանքին, 
    ________Ցանքդ՝ ցանքին, 
    ________Եվ ենթարկվել նրանց կամքին, 
    ________Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,- 
    ________Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել                                 ...27.V.1957թ. Մոսկվա


      ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ                                                                                          

    Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ 
    Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի. 

    Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ 
    Խոր սահանքներից այս ահեղ դարի: 

    Ուզում եմ այսօր լինել եսասեր. 
    Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել, 

    Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց, 
    Քո աղջըկական սատանությունի՛ց՝ 

    Քո սուտ վանումից ու խուսափումից 
    Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից: 

    Եվ կահավորել այն տունը գուցե, 
    Որ Քաղսովետից չենք էլ ստացել: 

    Եվ չհավանել այն վարագույրդ, 
    Որ չի նվիրել դեռ մորաքույրդ: 

    Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել, 
    Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել: 

    Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝ 
    Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց, 

    Նրանց սպասող լավ մանկությունից, 
    Ապահով կյանքից, երջանկությունից: 

    Եվ լինել անհոգ, և անդարդ լինել, 
    Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել, 

    Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ, 
    Քեզնով լիանալ 
    Ու քեզ միանալ    
                                                                ... 
    26.IV.1957թ. Մոսկվա


    ՈՒԶՈՒՄ ԵՄ                                                                                                            


    Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, 
    ____բայց ոչ թե մոր, այլ մանուկի: 
    Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի, 
    ____որ կարապը ապրի՜ երգով: 
    Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, 
    ____ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա: 
    Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի, 
    ____ոչ թե օձեր և մողեսներ: 

    ____Ու թե մահը անխուսափ է՝ 
    Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին: 
    ____Թե կռիվը անխուսափ է՝ 
    Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին: 
    ____Թե արդուկելն անխուսափ է՝ 
    Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին: 

    Թաղե՞լ է պետք - 
    ________պառավ մորը որդին թաղի, 
    ________ոչ թե մայրը ջահել որդուն: 

    ________Եթե երգել՝ 
    Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. «Հոգի հանեց»: 
    ________Եթե գրկել՝ 
    Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում: 
    ________Եթե հարգել՝ 
    Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի: 
    ________Եթե փրկել՝ 
    Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի: 
    ________Ու թե պառկել՝ 
    Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան, 
    ________ոչ թե հրշեջ մեքենայի: 

    ________Մի անգամ էլ թողեք ուզեմ. 
    Ես ուզում եմ՝ 
    ____ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից՝ 
    ____չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ 
    ____առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜... 

    ________Ես ուզում եմ. 
    Եթե գերվել՝ 
    ________ոչ թշնամուց, 
    ________այլ խելքահան աղջիկներից: 
    Եթե մերվել՝ 
    ________ապա երբեք չթթվելով: 
    Եթե լարվել՝ 
    ________ապա միայն ստեղծելիս: 
    Եթե ճարվել՝ 
    ________ապա փրկել մահամերձին: 
    Եթե ներվել՝ 
    ________էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ: 
    Եթե սիրվել՝ 
    ________միայն մեկի՛ց և մե՜կ անգամ... 

    Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը: 
    Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜, 
    Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜, 
    Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն, 
    Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն: 
    Թե բարակել է հարկավոր՝ 
    ________թող բարակի մե՛ջքը կանանց, 
    Թե տառակեր է հարկավոր՝ 
    ________թող նա մնա մեզ անճանա՛չ: 
    Պատարագե՞լ է հարկավոր՝ 
    ________համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի, 
    ________ո՛չ թե երգով դագաղ փակվի: 
    Կոտորակվե՞լ է հարկավոր՝ 
    ________դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի, 
    ________ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի: 
    Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր. 
    ________թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը, 
    ________այն էլ եթե անորակ է, 
    ________ոչ թե արդար և մեղավոր 
    ________մեր մարդկային մոլորակը... 

    ____________Ես ուզում եմ... 
    Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ... 

    ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ                                                                                     

    Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս. 
    -Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս, 
    Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել: 
    Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել. 
    Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս, 
    Ամենքի պես էլ աշխարհով գնա... 

    Իսկապե՛ս. 
    ________կարգին հագուստ կա հագիս, 
    Թե վաստակածըս գրպանըս մնար՝ 
    Անտեղի տեղը չհալվեր-կորչեր, 
    Ինձ կարող էին և հարուստ կոչել: 
    Ես դուր եմ գալիս սրան ու նրան, 
    Ինձ շատերն անգամ սիրում են կարգին: 
    Շուտով կստանամ և բնակարան, 
    Եվըս երկու մանչ՝ կազատվեմ հարկից, 
    Եվըս երկու գիրք՝ անուն եմ հարգի,- 
    Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել, 
    Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս, 
    Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,- 

    Այս հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս, 
    Ինքըս ինձ վիճում, առնում ու տալիս, 
    Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս: 
    Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ, 
    Աշխարհի վատը, լավը մոռանամ. 
    Ես հո չեմ նստել աշխարհի վզին, 
    Որ չմտածեմ աշխարհքի մասին: 
    Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել, 
    Որ ճմըռթելով գրպանս խրեմ... 
    Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին, 
    Եթե նա իմն է, ի՛մն է, իմպեսի՜ն, 
    Թե նրա վատը նաև իմ վատն է, 
    Նրա հավատը և իմ հավատն է: 
    Նա իմն է եղել և իմն է մնում. 
    Նա էր մոր նման ինձ երեկ սնում, 
    Նա է ինձ տվել քնքշանք ու գորով, 
    Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով, 
    Նա է ինձ ազնիվ - անազնիվ դարձնում... 
    Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում, 
    Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ, 
    Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ: 
    Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր. 
    Մեկը կարող է լինել անտարբեր, 
    Մյուսի սրտից արյուն է կաթում, 
    Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում                                             ...  
    22.IV.1957թ. Մոսկվա