ՔՄԾԻԾԱՂ
Ամենից
դժվար
բանը
սիրելն
է:
Իսկ ոտներիցըս բարի բա՞ն - չկա՜:
Իրենց
շարժումով,
որ
քայլ
է
կոչվում,
Նրանք
ուզում
են
հենց
ա՛յն
կրճատել,
Ինչի
անունը
տարածություն
է,
Հեռավորությո՜ւն,
Որ
և
մեր
միջև
Ձգվել
է
իբրև
մի
մե՜ծ
քմծիծաղ:
Խավարի համար պատասխանատուն
Իմ
մտքերը
չեն,
Այլ
իմ
աչքերը,
Որ
քեզ
են
ուզում
կենդանացընել:
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ
խոտն
ու
թուփը,
Եվ
իմ
քայլերով
Խրտնեցնում
եմ
ես
նիրհած
աստղերին.
-Իմ
չարությունը
արդարացի
է:
Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ
քրքիջով
է
միշտ
արդարացնում
Իր
գոյությունը
և
մթան
կյանքը:
Ես,
ի՜նչ
է,
չկամ
թռչունի
չա՞փ
էլ:
Ու տուն եմ գալիս՝
Իմ
բույնն
եմ
դառնում,
Որ
արդարացնեմ
իմ
գոյությունը:
Խրտնած
աստղերը
նորից
թառում
են
խոտին
ու
թփին,
Քաղաքավարի
«շնորհակա՜լ
եմ»
ասում
ոտքերիս,
Բարի՛
ոտքերիս,
Որ
ուզում
էին
սրտանց
կրճատել
Ա՛յն,
Ինչ
կոչվում
է
հեռավորություն,
Եվ
ինչ
մեր
միջև
ձգվում
է
իբրև
մի
մե՜ծ
քմծիծաղ:
Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես
թևե՛ր
չունեմ,
Եվ
անկարող
եմ
նաև
քրքըջալ
(Քրքիջի
համար
ո՜ւժ
է
հարկավոր):
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ...
|