Միշ՛տ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր... Թե կուզես՝ լռի՛ր։ Թե կուզես՝ ոռնա՜, Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ, Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով, Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես՝ հայհոիր աստծուն, Հավատացյալ չես՝ աստծուն հավատա. Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր, Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր... Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց, Եվ սերն իսկական հենց այս է որ կա. - Պատահաբար ես պատահում կյանքում, Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս... ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1962 |