Մուտքի ձը |
---|
Բաժնի կադեգորիան | |
---|---|
|
Որոնում |
---|
Մեր հարցումը |
---|
Պատանի Պատմագետներ |
---|
Այլ Կայքեր |
---|
Վիճակագրություն |
---|
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Պատանի ՊԱտմագետ |
---|
Главная » Статьи » Սևակ բանաստեղծություններ |
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին: Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում, Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում: Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում, Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը, Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը: Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ. Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել, Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի` Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ. Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,– Եվ տաք տեղն է ապահովված... Այդպես ապրել դու չե՜ս կարող: Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ: Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել: * Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից. Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից: Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,– Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում: Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին... Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ, Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ, Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր: Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր: * Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել: Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել: Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում, Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ, Պե՞տք է` իրենց մատն են տնկում... Դու մի՛ եղիր կյանքում տհաս` Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս. Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,– Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ... * Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր... կուգան-կերթան»... Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր... Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա, Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին... Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում, Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում): Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել, Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել, Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ, Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա, Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա... *Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել: Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել, Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե – Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր: Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում (Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում): Խորհուրդներն իմ թող հնանան... Ծաղիկն է լոկ այդպես մեռնում, Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում: Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ.. | |
Просмотров: 3899 | Комментарии: 6 | Рейтинг: 4.3/3 |
Всего комментариев: 0 | |