Մուտքի ձը

Բաժնի կադեգորիան

Սևակ բանաստեղծություններ [48]

Որոնում

Մեր հարցումը

Գնահատեք մեր աշխատանքները
Պատասխանների ընդհանուր քանակը: 660

Պատանի Պատմագետներ

Այլ Կայքեր

  • Xerox service Pinky
  • «ՆՈՐ ՄԻՏՔ» Երիտասարդների Ինտերնետային Միավորումը
  • Պատանի Պատմագետների Ակումբ
  • Պարույր Սևակ
  • Վիճակագրություն


    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0

    Պատանի ՊԱտմագետ

    Հինգշաբթի, 16.05.2024, 01:56
    Ողջունում ենք Ձեզ Հյուր
    Մարդը ափի մեջ | Գրանցում | Մուտք | RSS

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    Каталог статей

    Главная » Статьи » Սևակ բանաստեղծություններ

    Կենացներ
    Եկեք խոսենք մեր հայկական սեղանները զարդարող կենացներից:
    Սիրու՞մ եք կենացներ ասել:Եվ ո՞րն է ձեր ամենասիարած կենացը:

    Եկեք, խնդրեմ, եկեք այսօր ու դարձեք ինձ սեղանակից`
    Օգտվելով իմ այսօրվա բարենպաստ եղանակից:
    Եկե՛ք այսօր ուզածի պես ուրախանանք, ուտենք–խմենք,
    Չէ՞ որ նորից 
    Էլ մեր մորից 
    Չենք ծնվի մենք:
    Թող գան, խնդրե՛մ, բոլո ր նրանք, ովքեր գիտեն 
    Փայլատակել կարմիր գինու թնդությունից. 
    Ուրախանալ և օտարի՛ խնդությունից,
    Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու, 
    Կյանքում լավը և առողջը հավանելու,
    Գեղեցիկը ու վսեմը դավանելու 
    հարգն
    ու
    կարգը.
    Ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը, 
    Թող չուշանա՛ն, թող շտապե~ն, քանի որ դեռ 
    Գինի-օղին փակ շշերից դուրս չի հորդել, 
    Եվ չի հասել խորովածի 
    ժամն
    ու 
    դամը
    Բող մոտենա իմ սեղանին 
    Նա՛ , ում ձեռքը կոշտացել է 
    Մուրճից, բահից ու եղանից.
    Ով տանջանքից կշտացել է 
    Ու փնտրում է սպեղանի. 
    Ով կրում է խոցերն անանց 
    Աղջիկների ու գեղանի 
    հարս ու կանանց
    Նա կգտնի այստեղ նրա՛նց, 
    Ովքեր գիտեն երգել-պարել,
    Գրկել-փարել,
    Գերել-սիրել, 
    Ինչպես նաև հյուրասիրել` 
    Ունեցածը լավ ծախսելով, 
    Ոչ թե կիտված կոպեկներին 
    Հավի նման լուռ թխսելով
    Բայց ո՛չ,
    այսօր
    Ես կանչում եմ նաև նրա՛նց՝ 
    Եվ այդ կիսատ-պռատներին, 
    Այդ ձեռը փակ-ժլատներին 
    Թող գան, մարդկանց չարքը դասվեն.
    Թե կարող են՝ 
    Իրենց հիմար արատներից 
    Թող ամաչեն ու ետ քաշվեն.
    Թե չեն կարող`
    Իրենց մտքում մեզպեսներին 
    Թող պարզապես հիմա՛ր հաշվեն...
    Մի՛ ուշացեք, դեհ, ձեզ մատաղ, 
    Բոլորվեցեք այս կանաչին, 
    Այս վիզը ծուռ ուռենու տակ, 
    Եվ բաժակով այս առաջին
    Ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը։ 
    Եկեք այսօր մենք էլ, առանց ամաչելու,
    Նրանց նման որկորներս լավ կարասենք
    Ու նախապես թուլացնենք մեր ձիգ տված մեջկապերը,—
    Այսօր մի լա~վ, ուզածի՛ս պես ուրախանանք, ուտենք-խմենք.
    Չէ՞ որ նորից
    էլ մեր մորից
    Չենք ծնվի մենք...
    Մինչ նազ անող խորովածի համ-դամը գա՝ 
    Ես, տանտիրոջ իրավունքով, ձեզ թամադա
    Դեհ, խմողաց խո՛ւմը անուշ, 
    Եռեփ գինու կո՛ւմը անուշ, 
    Խորովածի հո՛ւմը անուշ...
    Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում 
    Թեկուզ ծանր կարիքի մեջ ու զրկանքում
    Ընդունում են
    Ու տանում են
    Ամե՜ն հարված,
    Բայց մնում են 
    Էլի կյանքին սիրահարված:
    Դե՛հ, վերցնենք,
    Բաժակները շախով-շուխով չխկացնենք, 
    Խմենք, հետո այս կենացը ծաղկացնենք. 
    Ով որ երգի՝ ձայնն անսպառ,
    Մատաղը՝ գառ,
    Ճրագը՝ վառ...
    Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակը չի պարպելու,
    Տեսնեմ այ՛դ ո՞վ այս բաժակից չի հարբելու...
    Այս բաժակն էլ մեր սրտից վեր բաբձրացնենք
    Քամենք այնպե՛ս, կարծես լի է... երեխեքի դառը լացով,
    Խմենք, հետո բերաններս քաղցրացնենք
    Նրանց թմփլիկ թուշիկների անուշ պաչով
    Թո՛ղ որ նրանք ծիլի նման 
    Քարն էլ ճեղքեն, 
    Բարով ծաղկեն 
    Հեր ու մերով, 
    Քույր- ախպերով
    Մեր հին գինով` և՛ս մի հին ու նոր կենաց. 
    Կենացն ըմպենք հավատարիմ բոլոր կանանց, 
    Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց, 
    Այնքան՝ ցավով` խելքի գալիս, 
    Տարբերում ենք մամուռ կանաչ,
    էժան և թանկ,
    Սեր և դյութանք
    Եկեք փութանք, 
    Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
    Եվ հավատա՛նք,
    Որ մենք կյանքում 
    Բախտի նման նրանց գտանք...

    Շարունակելի
    Категория: Սևակ բանաստեղծություններ | Добавил: Արայ (04.08.2012)
    Просмотров: 21217 | Комментарии: 6 | Рейтинг: 2.4/25
    Всего комментариев: 2
    2 Նարինե  
    0
    kenac haykakan

    1 sargis  
    0
    KENACNER

    Անուն *:
    Email *:
    Կոդ *: