Մուտքի ձը

Բաժնի կադեգորիան

Սևակ բանաստեղծություններ [48]

Որոնում

Մեր հարցումը

Գնահատեք մեր աշխատանքները
Պատասխանների ընդհանուր քանակը: 660

Պատանի Պատմագետներ

Այլ Կայքեր

  • Xerox service Pinky
  • «ՆՈՐ ՄԻՏՔ» Երիտասարդների Ինտերնետային Միավորումը
  • Պատանի Պատմագետների Ակումբ
  • Պարույր Սևակ
  • Վիճակագրություն


    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0

    Պատանի ՊԱտմագետ

    Հինգշաբթի, 16.05.2024, 03:18
    Ողջունում ենք Ձեզ Հյուր
    Մարդը ափի մեջ | Գրանցում | Մուտք | RSS

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    Каталог статей

    Главная » Статьи » Սևակ բանաստեղծություններ

    Կենաց շարունակություն

    Խմենք կենացն անդավաճան ընկերության, 

    Ընկերների այն սերության, 
    Որ մինչև իսկ չի ընդհատվում 
    Աքսորի մեջ ու գերության:
    Ընկե՛ր լինենք
    Նույն հուզմունքի,
    Համոզմունքի՛ ,
    Նույն ճաշակի՛ ,
    ԴրոշակՈ՛չ թե ընկեր լոկ բաժակի...Եկեք նաև մե՛զ չզրկենք,— առանց այն Էլ
    Քիչ զրկանքներ հո չենք կրել աշխարհում մենք
    Այս թասով Էլ մե՛ր կենացը եկեք խմենք
    Այս թասով Էլ տրտմությունը, 
    Ցավը,
    Դավը եկեք քամենք, 
    Որ այսուհետ ուրախ ապրենք` 
    Կարաս բանանք, տկճոր կպրենք. 
    Երբեք չզգանք մեզ մենմենակ, 
    Անթևթիկունք և անհենակ, 
    Մեր վատ օրը հենց ա՛յս լինի, 
    Հետո Էլ գան դեռ լավերը...
    Դե՛ հա, քամե՛նք մեր գավերը, 
    Շուռ տանք պաչենք թասի տակը...
    Այս գավով Էլ եկեք հարգենք 
    Եվ անթառամ հիշատակը 
    Կամար-կամուրջ քաշողների, 
    Սյուն ու խաչքար տաշողների, 
    Սանդ ու երկանք կտրողների, 
    Ելք ու ճամփա փնտրողների, 
    Վանք ու պալատ շինողների, 
    Կտրիճ զավակ ծնողների, 
    Աղբյուր-առու սարքողների, 
    Փող ու թմբուկ զարկողների, 
    Ինչպես նաև հիշատակը 
    Նրանց հիշող-հարգողների...
    Հպարտությամբ և անհատույց երախտիքով 
    Հիշենք բոլոր ընկածներին՝ 
    Հերոսաբար հանգածներին
    Հանուն լույսի
    Եվ մեզ համար. 
    Հիշենք նաև նրանց ծնող,
    Նրանց սնող,
    Նրանց զինող 
    Հայրենիքը հերոսամայր: 
    Ակնածանքով շուռ տանք հողին
    Այս մեկ բաժակ մաքուր օղին, 
    Այս մի բաժակ անխառն գինին. 
    Թող մայր հողը նրանց վրա թեթև~ լինի...
    Տեսե՛ք, տեսե՛ք, ուխ, վերջապես, 
    Խորովածը մեջտեղ մտավ
    Հիմա ընտրենք մեզ իսկակա՛ն մի թամադա,
    Որ, հավատա, 
    Արդեն խմած կենացներին չի հակասի, 
    Այնպես, ինչպես որ մեզ նման 
    Քեֆ անողի քեֆն էլ երբեք չի պակասի...
    Категория: Սևակ բանաստեղծություններ | Добавил: Արայ (04.08.2012)
    Просмотров: 15984 | Рейтинг: 2.0/2
    Всего комментариев: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: