Մուտքի ձը |
---|
Բաժնի կադեգորիան | |
---|---|
|
Որոնում |
---|
Մեր հարցումը |
---|
Պատանի Պատմագետներ |
---|
Այլ Կայքեր |
---|
Վիճակագրություն |
---|
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Պատանի ՊԱտմագետ |
---|
Главная » Статьи » Սևակ բանաստեղծություններ |
Դ ՈՒ Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնւմ ես ինձ ու հեռանում՝ Լքվաց տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղւնի մեջ ու գերանում... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն... | |
Просмотров: 1010 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |