ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ
Պե՛տք
չէ,
սիրելի՜ս.
Զո՜ւր
ես
երդվում:
Առանց
երդման
էլ
ես
հավատում
եմ,
Որ
հիմա
օրըդ
մի
դար
է
տևում,
Որ
փուշ
կարոտը
քեզ
ծվատում
է,
Որ
գիշերն
ի
լույս
չես
քնում
հաճախ,
Որ
իմ
անունն
ես
կրկընում
հաճախ,
Որ
աղջկական
քո
մաքուր
բարձին
Թեքված
ես
տեսնում
մի
ծերուկ
արծիվ
(Անգղ
էլ
լինեի՝
արծիվ
է
թվում),
Որ
քեզ
աշխարհոէմ
ոչի՜նչ
չի
թովում,
Որ
առանց
սիրուս
կյանքդ
կորած
է,
Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես երդվում:
Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուլ է գնում...
|