Մուտքի ձը

Բաժնի կադեգորիան

Սևակ բանաստեղծություններ [48]

Որոնում

Մեր հարցումը

Գնահատեք մեր աշխատանքները
Պատասխանների ընդհանուր քանակը: 660

Պատանի Պատմագետներ

Այլ Կայքեր

  • Xerox service Pinky
  • «ՆՈՐ ՄԻՏՔ» Երիտասարդների Ինտերնետային Միավորումը
  • Պատանի Պատմագետների Ակումբ
  • Պարույր Սևակ
  • Վիճակագրություն


    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0

    Պատանի ՊԱտմագետ

    Երկուշաբթի, 29.04.2024, 05:43
    Ողջունում ենք Ձեզ Հյուր
    Մարդը ափի մեջ | Գրանցում | Մուտք | RSS

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    Каталог статей

    Главная » Статьи » Սևակ բանաստեղծություններ

    ԱՆՈՒՂՂԵԼԻՆ

    ԱՆՈՒՂՂԵԼԻՆ

    Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
    Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:

    Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
    Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
    Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
    Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:

    Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
    Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
    Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
    Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
    Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
    Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

    Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
    Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
    Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
    Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:

    Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
    Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
    Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
    Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:

    Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
    Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…

    27.I.1962թ. Երևան

    Категория: Սևակ բանաստեղծություններ | Добавил: Արայ (15.09.2013)
    Просмотров: 1662 | Комментарии: 6 | Теги: բանաստեղծություններ, Պարույ Սևակ, Անուղղելին, Սևակ | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: